«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ»

«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,–այս մասին գրառում է արել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Այս գիշեր պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը գրառում էր արել, որ ինքը և իր պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը սկսելու են անժակետ հացադուլ․

«․ չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, .առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, .որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ. հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է  Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։ Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն կոչ Է, ծառայելու օրինակ։ Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում