Մի շատ հավատացյալ աղքատ կին կար: Եվ մի անգամ, երբ նա նույնիսկ երեխաներին սնունդ գնելու համար գումար չուներ…ահա թե ինչ հրաշք կատարվեց…

Մի շատ հավատացյալ աղքատ կին կար: Եվ մի անգամ, երբ նա նույնիսկ երեխաներին սնունդ գնելու համար գումար չուներ, ռադիոկայան զանգահարեց և առ Աստված ուղղված օգնության խնդրանքը բարձրաձայնեց:

Ռադիոկայանի աշխատակիցներն ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջը, իսկ ունկնդիրներից մեկին նրա խոսքերը գրգռեցին: Նա աթեիստ էր և որոշեց անծանոթուհուն ծաղրելու միջոցով ինքն իրեն հաճույք պատճառել:

Տղամարդը ճշտեց նրա հասցեն, կանչեց իր քարտուղարուհուն և հրահանգեց շատ մթերք գնել: Աղջիկը վերադարձավ թարմ մսամթերք, լավագույն պանրի տեսականի և քաղցրավենիք գնած, և որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ պետն իրեն հրամայեց այդ մթերքները նշված հասցեով տեղ հասցնել ու եթե տանտիրուհին հարցներ, թե այդ սնունդն ով է ուղարկել, պատասխաներ՝ սատանան:

Երբ քարտուղարուհին մթերքները կնոջը հանձնեց, վերջինս այնքան շնորհակալ էր, որ աչքերից երախտագիտության արցունքներ հոսեցին: Նա անդադար շնորհակալություն էր հայտնում և օրհնում աղջկան: Բայց երբ սկսեց հրաժեշտ տալ, քարտուղարուհին հարցրեց.

— Իսկ Դուք չե՞ք ուզում իմանալ, թե ով է այս ապրանքները ձեզ ուղարկել:

Կինը պատասխանեց.

— Ո՛չ, ամենևին էլ կարևոր չէ, որովհետև երբ Աստված հրամայում է, նույնիսկ սատանան է ենթարկվում…

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: