«Ինչ գնով էլ լինի՝ մենք վերջնական հաղթանակի հասնելու ենք․ ազատամարտիկ

Հնարավոր չէ խաղաղ ապրել թուրքերի հետ, որոնք քնած ժամանակ գլխատում են հային։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ազգությամբ էստոնացի, Արցախյան պատերազմների մասնակից ազատամարտիկ։

«Ես իմ հոգու բողոքն եմ ասում, որ մենք հողեր չունենք տալու։ Արցախը եղել է, կա եւ կմնա հայկական։ Գոյություն չունի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդ․ բոլորը հայ են։ Դեռ զոհված տղերքի պատասխանը տրված չէ, Շուշիում նստած, Ալիեւն ատամները կռճացնելով, մեզ հաթաթա է տալիս։ Մենք պատրաստ ենք ռեւանշի, այս պայքարը շատ պատասխանատու է լինելու․ ինչ գնով էլ լինի՝ մենք վերջանական հաղթանակի հասնելու ենք»,- նշեց նա։