ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է

Քիչ առաջ 168.am-ը տեղեկացրել, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է: Ավելի ուշ տեղեկացանք, որ 19 տարեկան կին է:

Քիչ առաջ մենք տեղեկացանք նաև, որ, ցավոք, երիտասարդ կինը, ով նաև հղի է եղել, հիվանդանոցում մահացել է: Փրկել չի հաջողվել նաև պտղին:


Ականատեսների վկայությամբ՝ վթարի ենթարկող ավտոմեքենան չի կանգնել և օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն։

Ըստ տեղեկությունների՝ նրան հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում