Այսօր Երևանում ընդդիմության աջակիցները հերթական երթն էին անցկացնում։ Ըստ տարածված տեսանյութերի` երթի մասնակիցները Լեո-Պարոնյան խաչմերուկին հարակից հատվածում ծեծի են ենթարկել «Անտարես մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։ Ararartnews-ի լրագրողի հարցին, թե ինչու են իրեն ծեծի ենթարկել, Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Որովհետև Հայաստանում չկա խղճի ու մտքի ազատություն»։
Հարցին, թե ինչ էր անում ցուցարարների մոտ, Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ պարզապես այդ հատվածում պայմանավորվածություն է ունեցել, և մարդու է սպասել։