Պատերազմի ժամանակ Ռուսաստանն օրական մի քանի անգամ զենքով ինքնաթիռներ էր ուղարկում Հայաստան. Ալիեւը փակագծեր է բացել

Պատերազմի ժամանակ Ռուսաստանն օրական մի քանի անգամ զենքով ինքնաթիռներ էր ուղարկում Հայաստան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է https://haqqin.az/-ը։ Հատկապես խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է օկուպացված հայկական Ղարաբաղի Շուշի քաղաքում։

«Բոլորս էլ գիտենք, ես բազմիցս հայտարարել եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում օրական մի քանի անգամ Ռուսաստանից կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռնում Հայաստան։ Մենք հետեւում էին Ռոստովից, Մոզդոկից բոլոր ուղղություններին։ Մեր վրացի ընկերներին խնդրել էինք փակել օդային տարածքը, եւ նրանք դա արեցին։

Մենք նաեւ խնդրել էինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որով կարելի էր զենք տեղափոխել Ռուսաստանից Հայաստան Վրաստանի տարածքով, նրանք դա էլ արեցին, եւ մենք երախտապարտ ենք նրանց։ Մենք նամակ ենք հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ զենքով ռուսական բեռնատար ինքնաթիռները Հայաստան։ Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան, Իրան։ Ցավոք, այդ ինքնաթիռները Հայաստան են մտել այդ երկրների տարածքներով։ Այդպես է եղել է, եւ մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այդ կողմը»,- ասել է Ալիեւը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: