Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան.


Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը, որը նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։


Հիշեցնենք, որ 37-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու կրելու մեղադրանքներով։ Նա մեղադրվում է նաև 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։


Դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: