Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։
Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 ցուցանմուշներ, որոնք կլրացվեն Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։
Ակրոպոլիսի աշխարհահռչակ հուշարձանային համալիրի հարևանությամբ գտնվող թանգարանում այս ցուցահանդեսի անցկացումն առանձնահատուկ խորհրդանշական իմաստ ունի։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
