Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում 2026 թվականի նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման համար։
Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք կլրացվեն Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։
Առաջին անգամ Հունաստանում նման ընդգրկմամբ կներկայացվի նախաքրիստոնեական շրջանի Հին Հայաստանի մշակութային ժառանգությունը, հատկապես ուրարտական ժամանակաշրջանի և դրա փոխազդեցությունների վրա կենտրոնանալով հին հունական և միջերկրածովյան քաղաքակրթությունների հետ։
Աղբյուր՝ 1Lurer
Լուսանկար՝ 1Lurer։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
