Հրդեհ արտադրամասում. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Նոյեմբերի 20-ին, 03:57-ին, Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Հրդեհ արտադրամասում. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Նոյեմբերի 20-ին, 03:57-ին, Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել, որի մասին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդել է 03:57-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը արտադրամասի մյուս հատվածների վրա։ Հրդեհը մեկուսացվել է 04:53-ին, իսկ 05:49-ին ամբողջությամբ մարվել է։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: