Գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի Դաշնության շրջանների վրայով խոցել են 310 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում թիրախներին, օգտագործելով բարձր ճշգրտության ցամաքային, ծովային և օդային զենքեր, անօդաչու թռչող սարքեր։
Ռուսական բանակը նաև հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար օգտագործվող ծովային նավերին, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Կիևում և Ուկրաինայի հինգ շրջաններում հարվածներ են հասցվել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին, պահեստային տերմինալներին, էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտներին։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
