Շոն Քերնքրոսը հեռանում է Սպիտակ տան կիբերանվտանգության գրասենյակի ղեկավարի պաշտոնից. հայտնել են են Axios-ն ու Reuters-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Reuters-ը նշել է, որ դա տեղի է ունենում Microsoft-ի համակարգերում գրանցված գլոբալ խափանումից ընդամենը օրեր անց, որը կաթվածահար էր արել օդային հաղորդակցությունն ամբողջ երկրում՝ հանգեցնելով ավելի քան 18 000 չվերթների հետաձգման կամ չեղարկման։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը կազմակերպել է կադրային փոփոխություններն ու նախաձեռնել Քերնքրոսի հեռացումը, քանի որ, ինչպես «CBS News»-ի աղբյուրներից մեկն է ձևակերպել, նա «կիբերանվտանգության ոլորտում բավարար որակավորում չուներ»։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
