Lուլույաոհմակն ինչ իմանա՝ հայրենիքը ինչ է. երանի էն օրվան, որ ձեզանից մեկը հայտնվի ճանապարհիս․ հերոս Մխիթար Գալեյանի մոր զայրացած գրառումը

44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, անդրադառնալով երեկ՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես Լուսինե Բադալյանի «խայտառակ պահվածքին», ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էստեղ հայրենիք է պառկած, նամուս, թասիբ, արժանապատվություն։ Էստեղ խոնարհվում են ու երախտապարտ են լինում ՏՂԱՆԵՐԻՆ։

Нет описания фото.

Ասենք լուլույաոհմակն ինչ իմանա՝ հայրենիքը, նամուս, թասիբն ինչ է, բերանը մինչև ականջները բացել ու խրխնջում էր սրբավայրում։ Ցավում եմ, շատ եմ ցավում, որ շնչում եք օդը հայրենյաց, որովհետև ձեր նմաններն արժանի չէին 5000 անմեղ կյանքերի զոհողության, ու երանի եմ տալիս էն օրվան, որ ձեզանից մեկը դեմ դիմաց հայտնվի ճանապարհիս»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում